1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի հանդիպմանը

Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության  առաջին 
պլատֆորմի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում 2019թ. փետրվարի 19-ին մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱլԳ երկրներում, իրավունքի գերակայության ամրապնդմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը, դատական որոշումների պարտադիր կատարման ամրապնդմանը, ընտանեկան բռնության և սեռական ոտնձգության դեմ պայքարին առնչվող հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն իր ելույթում ներկայացրել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի հիմնական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է օրենքի արդյունավետ իրագործման հիմնահարցերին: Վիգեն Քոչարյանը խոսել է նաև ՀՀ կողմից 2018թ. հունվարին ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման գործընթացից:

Հանդիպման շրջանակում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկվել է մարդու իրավունքների ոլորտում ՀՀ հանձնառությունների կատարմանն ուղղված հնարավոր աջակցության հիմնահարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]