Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լեզվի կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահելու պատգամավորների խոսքը

Լեզվի կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահելու պատգամավորների խոսքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեն աչալրջորեն հետևում է նորընտիր պատգամավորների խոսքին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Նա տեղեկացրեց, որ պատգամավորների խոսքից դուրս են բերվելու տարածված սխալները և ներկայացվելու են նրանց:

«Սկզբում մենք սխալների վերաբերյալ հորդորակը կուղարկենք բոլոր պատգամավորներին՝ առանց անունները նշելու: Հաշվի առնելով, որ անփորձ են, չենք ուզում անձնավորել: Հաջորդ անգամ արդեն և՛ պատգամավորներին, և՛ հանրությանը կտեղեկացնենք»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Լեզվի կոմիտեի նախագահը նշեց, որ ոմանք նամակներ են գրում՝ ասելով, թե ինչու դասընթացներ չեն կազմակերպվում պաշտոնյաների համար: Դավիթ Գյուրջինյանի խոսքով, կոմիտեն նման գործառույթ չունի:

«Այդ դերը ստանձնել են մեր հորդորակները և ֆեյսբուքյան էջի հրապարակումները: Երբեմն մեզնից դժգոհում են՝ ասելով, թե ինչու է այսինչ մարդն է օժանդակ բայի փոխարեն օգտագործում ա տառը: Այո, խնդիրը կա, սակայն մենք չենք կարող յուրաքանչյուրի լեզուն դարձնել մանրադիտակային քննության առարկա: Սխալների մասին ընդհանուր ասում ենք բոլորին»,-ընդգծեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]