1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Բրիտանիան ընդլայնում Է դրոնների համար ոչ թռիչքային գոտին օդանավակայանների շուրջը

Մեծ Բրիտանիան ընդլայնում Է դրոնների համար ոչ թռիչքային գոտին օդանավակայանների շուրջը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում Է ընդունել խստացնել անօդաչու թռչող ապարատներից օգտվելու կանոնները՝ երկրի օդանավակայանների շուրջը ոչ թռիչքային գոտին ընդլայնելով 1-ից մինչեւ 5 կիլոմետր՝ Գաթվիք օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Թագավորության Քաղաքացիական ավիացիայի վարչության՝ փետրվարի 20-ին տարածված հայտարարության մեջ:

Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում մարտի 13-ին: Ներկայում արդեն գործում Է 122 մետրից ավելի բարձրությունում դրոնների թռիչքների արգելքը: Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգի խոսքով՝ օդանավակայանների մերձակայքում անօդաչուների թռիչքները «լուրջ հանցագործություն» են: «Այժմ մենք ձեռնարկում ենք լրացուցիչ միջոցներ եւ դրոնների համար անթռիչք գոտին ընդլայնում ենք մինչեւ 5 կիլոմետր՝ օդանավակայանների անվտանգության ապահովման նպատակով»,- նշել Է նախարարը:

«Ամեն ոք, ով անօդաչու Է կառավարում օդանավակայանի շրջակայքում, պետք Է իմանա, որ ինքը ոչ միայն անպատասխանատու, այլեւ հանցավոր արարք Է կատարում, եւ կարող Է ձերբակալվել»,- հավելել Է Գրեյլինգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]