Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լագերֆելդի ժառանգորդ կարող է դառնալ նրա կատուն. Figaro

Լագերֆելդի ժառանգորդ կարող է դառնալ նրա կատուն. Figaro

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի կուտուրիե Կառլ Լագերֆելդի սիրեցյալը՝ Շուպետ անունով կատուն, կարող Է դառնալ դիզայների կարողության ժառանգորդուհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro հրատարակությունը:

Ինչպես ճշտվում Է, բիրմայական կատուն Լագերֆելդի մոտ հայտնվել Է 2011 թվականին: Դիզայների հետ ապրելիս նա նույնիսկ հասցրել Է «լրացուցիչ վաստակել»՝ մասնակցելով ֆոտոսեսիաների:

«Շուպետն ունի իր կարողությունը, նա ժառանգորդուհի Է, եւ, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, նա, ով կստանձնի նրա խնամքը, ոչ մի բանի կարիք չի ունենա»,- խոստովանել Է դիզայները հարցազրույցներից մեկի ժամանակ: Հարկ Է նշել, որ Ֆրանսիայում կենդանին փաստացիորեն չի կարող ժառանգություն ստանալ, քանի որ ո՛չ ֆիզիկական եւ ո՛չ Էլ իրավական անձ Է:

Նման բան հնարավոր Է միայն Գերմանիայում, որի քաղաքացի Էր կուտուրիեն: Ու թեեւ ժառանգության շուրջ վեճերի օրենքով հաշվի Է առնվում մարդու բնակության երկիրը (Լագերֆելդի դեպքում խոսքը վերաբերում Է Ֆրանսիային), հիմքեր կան ենթադրելու, որ դիզայները կարող Էր իր սիրեցյալին կտակել որեւիցե հիմնադրամի կամ ֆիզիկական անձի: Հիշեցնենք, որ Կառլ Լագերֆելդը վախճանվել Է կյանքի 86-րդ տարում Փարիզում: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ նրա տեղը կզբաղեցնի Վիրժինի Վիարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]