1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՎԶԵԲ-ը հաղթող է ճանաչել Հայաստանում կայուն էներգետիկայի 6 ծրագիր. տարբեր ֆինանսական կառույցներ արժանացել են մրցանակների

ՎԶԵԲ-ը հաղթող է ճանաչել Հայաստանում կայուն էներգետիկայի 6 ծրագիր. տարբեր 
ֆինանսական կառույցներ արժանացել են մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը էներգոկրեդիտ ծրագրի շրջանակում (ՎԶԵԲ) իր գործընկերների հետ միասին մրցանակներ շնորհեց Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարած ընկերություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  էներգոկրեդիտ ծրագիրը, որն իրականացրել է ՎԶԵԲ-ը, ֆինանսավորվել է  ԵՄ-ի և Ավստրիայի կառավարության կողմից:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Ծրագրի շրջանակում ֆինանսներ են տրամադրվել Հայաստանի ֆինանսական հաստատություններին, որոնք իրենց հերթին վարկեր են տրամադրել մասնավոր և բնակարանային շինարարության ոլորտներին՝ իրականացնելու երկրում էներգիայի առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված ներդրումներ:

ՎԶԵԲ-ը նաև նախաձեռնել է ֆինանսավորման նոր լուծում՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր (GEFF):

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում մրցանակներ շնորհվեցին 6 լավագույն էներգաարդյունավետ ծրագրի՝ «Լավագույն ազդեցություն» անվանակարգում:

Մրցանակներ են շնորհվել նաև մի քանի ֆինանսական կառույցների՝ «Փոփոխության գործակալ» անվանակարգում:

Մրցանակներ են շնորհվել Ամերիաբանկին՝ ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների, ԱԿԲԱ Լիզինգին՝ վերականգնվող էներգիայի ներդրումների, Ինեկոբանկին՝ տեքստիլի ոլորտում կանաչ ներդրումների, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին՝ բնակարանային ոլորտում կանաչ ներդրումներ, Էյչ-էս-բի-սի Հայաստան բանկին՝ փաթեթավորված ապրանքների ոլորտում կանաչ ներդրումների, ԱրմՍվիսԲանկին՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների, ՍԵՖ ինտերնեյշնլ վարկային կազմակերպությանը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների աջակցությունների համար:

Ամերիաբանկի կորպորատիվ վարկավորման վարչության ղեկավար Վահան Կաջայանը նշեց, որ ՎԶԵԲ-ից վերջին տարիներին ներգրավվել է ավելի քանի 100 մլն ԱՄՆ դոլար, իսկ էներգախնայողությանն ուղղված ծրագրերի շրջանակում 100 մլն ԱՄՆ դոլարի ¼-ը:

«Վերջերս կնքել ենք 12.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ծրագրի պայմանագիր, որն ամենայն հավանականությամբ կտեղաբաշխենք 2019 թվականի ընթացքում: Մենք աջակցել ենք ջերմոցային տնտեսություններին, որոնցից որոշները զբաղվում են ծաղկի, լոլիկի, ելակի աճեցմամբ: Տնտեսությունները գտնվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, դրանք գրեթե 10-ն են և ընդհանուր առմամբ 50 հա-ից ավել տեղ են զբաղեցնում»,- ընդգծեց Կաջայանը:

Նա շեշտեց, որ ֆինանսավորումը հատկացվել է ոչ միայն արդեն իսկ գոյություն ունեցող, այլև ամբողջովին նոր հիմնվող ջերմոցային տնտեսություններին:

ԱԿԲԱ Լիզինգի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակում ֆինանսավորել են էներգախնայող, ինչպես նաև  վերականգնող էներգետիկայի սարքավորումների և հիմնական միջոցների ձեռքբերումը՝ լիզինգային գործառնությունների միջոցով:

«Կանաչ ֆինանսավորումն արդեն դարձել է մեր ընկերության ֆինանսավորումների ամենաշատ կիրառելի ուղղություններից մեկը: Ընդհանուր առմամբ նախագիծը բաղկացած էր մի քանի մասից: Սկսել ենք մոտ 2.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրով, իսկ այժմ գրեթե 4 մլն ԱՄՆ դոլար հատկացրեցինք: Իրականացվել է ավելի քանի 40 ծրագիր, այսինքն՝ մոտ 40 հաճախորդ ստացել է էներգախնայող ֆինանսավորում»,- ասաց Բազիկյանը:

Նրա խոսքով՝ այդ հաճախորդները կարողացել են իրենց բիզնեսում որոշակի ծախսեր կրճատել, ստեղծել այլընտրանքային էներգետիկայից օգտվելու հնարավորություն:

«Ծրագրերին իրականացվել են բոլոր մարզերում և բոլոր հատվածներում հաճախորդներն օգտվել են հավասարաչափ: Լինելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ բանկի ֆինանսական խմբի անդամ՝ կարողանում ենք 60 մասնաճյուղի միջոցով իրականացնել մեր ֆինանսավորումները»,- շեշտեց ԱԿԲԱ Լիզինգի գլխավոր գործադիր տնօրենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]