Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Տիգրան  Խաչատրյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են 
տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել․«Մասնավոր հատվածի մրցունակության, ներդրումների պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման հարցերը պետք է գտնվեն մեր համատեղ ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք այս համատեքստում մեզ հասցեավորել այն խնդիրները, որոնք նկատում եք՝ դրանց ամենագործնական արձագանքը տալու նպատակով։  Ցանկանում ենք, որ  մեր գործողությունների հետևողականությամբ մարդկանց  մեջ ամրապնդվի այն համոզմունքը և հավատքը, որ տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են»։

«Շնորհավորում եմ նախարար Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և մաղթում ամենայն հաջողություն Հայաստանի կայուն և ներառական տնտեսական աճի համար անհրաժեշտ բարեփոխումներն առաջ տանելու հարցում: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս կողմից իր երկրի քաղաքացիներին առավել բարեկեցիկ ապագա երաշխավորելու հարցում», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Կողմերը քննարկել են ամերիկյան ներդրումների ներգրավմանը, համագործակցության առկա օրակարգին առնչվող հարցեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]