Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իռլանդիայի բնակիչը հանրապետության համար ռեկորդային 175 մլն եվրո Է շահել վիճակախաղով

Իռլանդիայի բնակիչը հանրապետության համար ռեկորդային 175 մլն եվրո Է շահել վիճակախաղով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի բնակիչը, որի անունը չի նշվում, հանրապետության համար ռեկորդային ավելի քան 175 մլն եվրո Է շահել EuroMillions վիճակախաղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ազգային վիճակախաղի պաշտոնական ներկայացուցիչ Միրիամ Դոնոհյուն:

«Վիթխարի շահումը ցնցում կդառնա տոմսի տիրոջ համար»,- փետրվարի 20-ին ասել Է նա հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային: Սա Իռլանդիայի ներկայացուցիչների թվով 14-րդ շահումն Է եւ ամենախոշորը երկրի պատմության մեջ, նշել Է Դոնոհյուն:

Խոշորագույն ջեքփոթի նախորդ տերը Դոլորես Մակնամարան Էր Լիմերիկից, որը 2005 թվականին շահել Էր 115 մլն եվրո:

EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում Է 2004 թվականից, սկզբնապես՝ Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ավելի ուշ դրան միացան Ավստրիան, Բելգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]