1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ 
դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ բողոքարկման դիմումով Տատյանայի փաստաբանները խնդրում էին արդարացնել իրենց պաշտպանյալին՝ հայտարարելով, որ նրա գործողություններում հանցանք չկա:

2018 թվականի նոյեմբերի 20-ին դատարանը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային մեղավոր է ճանաչել մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ և նրա նկատմամբ պատիժ սահմանել՝ 200-ժամյա հարկադիր աշխատանքների տեսքով: Բացի այդ, դատարանը մասնակիորեն բավարարել է Ջիգարխանյանի հայցը բարոյական վնաս հասցնելու մասին և ամբաստանյալին պարտավորեցրել է 200 000 ռուբլի փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]