Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը փետրվարի 19-ի ժամը 14:45-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի վերջնամասում գտնվող ջրմուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել` 16:05-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ, 1 էլեկտրական սյուն՝ ամբողջությամբ և 5-ը՝ մասնակի, շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, ինչպես նաև 1 ուռենի և 3 ընկուզենի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ