Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկություն. երկրները կնպաստեն ԵԱՏՄ-ի և MERCOSUR-ի համագործակցությանը

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու 
ցանկություն. երկրները կնպաստեն ԵԱՏՄ-ի և MERCOSUR-ի համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը փետրվարի 18-ին հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միկետիի (Gabriela Michetti) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում 2018թ. դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի ունեցող գործընթացները, ձևավորված խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, կառավարության կառուցվածքային փոփոխություններն ու ժողովրդավարական բարեփոխումները:

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի և Արգենտինայի միջև քաղաքական օրակարգում առկա հարցերին, տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ շփումների ակտիվացմանը՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ միջազգային հարթակներում:

Արգենտինայի փոխնախագահը, բարձր գնահատելով հայ և արգենտինացի ժողովուրդների, ինչպես նաև միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, ցանկություն է հայտնել ընթացիկ տարի պաշտոնական այց կատարել Հայաստան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, իսկ Արգենտինան` MERCOSUR-ում, պայմանավորվածություն է ձեռք բերվեց այս հարթակի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել և հնարավորինս զարկ տալ երկու կազմակերպությունների միջև համագործակցությանն ուղղված գործընթացներին:

ՀՀ դեսպանը Գաբրիելա Միկետիի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Հայաստանը տարածաշրջանում այն եզակի երկիրն է, որտեղ Արգենտինան ունի ներկայացվածության բարձր մակարդակ։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էուռնեկյանի ներդրումների շնորհիվ գործող կարևոր ձեռնարկությունները, ինչպես նաև 1993 թվականից «Արգենտինյան Հանրապետություն» վերանվանված դպրոցը վերոնշյալի վառ ապացույցն են։

Զրույցի ընթացքում Գաբրիելա Միկետին բարձր է գնահատել Արգենտինայի հայ համայնքի դերակատարումը երկրի հասարական և քաղաքական գործունեության տարբեր ոլորտներում: Արգենտինայի փոխնախագահը նաև իր հիացմունքն է հայտնել հայ ազգի աշխատասիրության, քրիստոնեական արժեքներին հավատարմության, ինչպես նաև իր հազարամյա պատմության ընթացքում ինքնության պահմանման համար տարած բազմաթիվ պայքարների կապակցությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանն Արգենտինայի փոխնախագահին տեղեկություններ է տրամադրել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]