Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում կայացել է հայ համայնքի կազմավորման 31- րդ տարեդարձին նվիրված միջոցառում


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը Մար դել Պլատայի մայր տաճարում փետրվարի 16-ին ներկա է գտնվել Մար դել Պլատայի հայ համայնքի կազմավորման 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և Վարդանանց տոնի առթիվ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գ.Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի կողմից մատուցված պատարագին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումներին ներկա են եղել տեղի հայ համայնքի ղեկավար Ավետիս Սահակյանը, Արգենտինայի հայ կենտրոնի ներկայացուցիչներ, տեղական օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ և այլ հյուրեր:

Իր ողջույնի խոսքում դեսպան Մկրտումյանը նշել է, որ շատ հպարտ է, որ հայ ժողովրդի պատմության այս հիշարժան օրը ներկա է գտնվում Մար դել Պլատա քաղաքի հայ համայնքի կողքին՝ որպես Արգենտինայում Հայաստանի դեսպան և որպես հայրենակից, քանի որ այս օրը խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության վճռորոշ պահերից մեկը, երբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդած փոքրաթիվ զորքը նահատակվեց հանուն հավատքի և հայրենիքի՝ փրկելով և սերունդներին փոխանցելով հայկական ինքնությունն ու քրիստոնյա հավատքը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ