1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Կաթիլ» ինդի ֆոլկ խումբը հայկական ավանդական երգերով շնորհավորեց Թումանյանի հոբելյանը

«Կաթիլ» ինդի ֆոլկ խումբը հայկական ավանդական երգերով շնորհավորեց 
Թումանյանի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի 150-ամյակին կազմակերպված միջոցառումների շրջանակում  «Կաթիլ» խումբը հանդես եկավ համերգային ծրագրով և հնչեցրեց հայկական ավանդական երաժշտություն` սեփական մշակմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` Երևանի Թումանյանի թանգարանի մատույցներում «Կաթիլ»-ը կատարեց «Լորիկ», «Խամխամա», «Կաքավիկ» և այլ գործեր:

«Թումանյանը հանճարեղ գրող էր: Տարբեր տարիքում նրա ստեղծագործություններն ընթերցելիս բացահայտումներ ես անում, ամեն անգամ զգում ես, որ նա չափազանց խորն է, հարուստ է: Յուրաքանչյուր տարիքում Թումանյանից կարելի է նոր բան քաղել»,-նշեց խմբի կիթառահար, մեներգիչ Սևադա Համբարչյանը:

Անդրադառնալով «Կաթիլ» խմբին` նա ասաց, որ այն ստեղծվել է  մեկ տարի առաջ: Խումբը բաղկացած է հինգ երաժշտից: «Հայկական փողային գործիքներ է նվագում Գրիգոր Քարտաշյանը, հայկական հարվածային գործիքներ՝ Գրիգոր Դավթյանը, կիթառահարն է Արեգ Սուքիասյանը, իսկ Ռոբերտ Սիմոնյանը` բաս»,-ներկայացրեց Համբարչյանն ու ընդգծեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ելույթ ունենալը:

12-ամյա Մերին, որը մեծ ուշադրությամբ էր հետևում  խմբի կատարումներին, խոստովանեց, որ առաջին անգամ է կենդանի կատարումներով համերգի մասնակցում: «Եկել էի միայն թանգարանում շրջելու, բայց նման գեղեցիկ համերգի  ականատես դարձա: Շատ ուրախ եմ»,-ասաց նա:

Համերգային ծրագիրը կյանքի կոչեց Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը:

Տարվա ընթացքում թանգարանի նախաձեռնությամբ անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի  բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք, որը տպագրման փուլում է: Կիրականացվի նաև օլիմպիադա ոչ միայն Հայաստանի դպրոցականների, այլև Սփյուռքում ապրող երեխաների համար:

Թանգարանում կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ «Էս վայթե մեր Օհանեսն է» խորագրով: Ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի «Street art» ծրագիրը, ընթացքում է նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան: Կիրականացվի նորաձևության շաբաթ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]