Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում փետրվարի 18-ից մեկնարկել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից,  մեկնարկը տրվել է Սանկտ-Պետերբուրգի ազգային գրադարանում՝ ցուցահանդեսի բացմամբ, ուր ներկայացված են մեծ գրողին նվիրված հրատարակություններ, լուսանկարներ: 

Բացման խոսքով հանդես է եկել  ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վերշինինը: Այնուհետև ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը՝ ով անդրադարձել է  Թումանյանի գրական ժառանգությանը, նրա մարդասիրական  և ազգային գործունեությանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, ռուս հայտնի մտավորականներ, գրողներ, Հովհաննես Թումանյանի թոռը:

Միջոցառման վերջում պարային համերգով հանդես է եկել  Սանկտ-Պետերբուրգի «Նաիրի» պարային համույթը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ