Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանացի գործարարները Տիգրան Խաչատրյանին ներկայացրել են Հայաստանում իրենց բիզնես մտադրությունները

Գերմանացի գործարարները Տիգրան Խաչատրյանին ներկայացրել են Հայաստանում 
իրենց բիզնես մտադրությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման  և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․ «Մենք  պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն օտարերկրյա ներդրողները»։  Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի կառավարության նպատակներից է ներդրումների ծավալի մեծացումը և իրականացված ներդրումներով արտադրանքի արտահանումը դեպի ԵԱՏՄ, ԵՄ և այլ շուկաներ։ Նա ներկայացրել է օրերս ընդունված Կառավարության ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, որոնք հետաքրքիր կլինեն ներդրողներին։ Տիգրան Խաչատրյանն անդրադաձել է նաև Հայաստանի ներդրումային գրավչություններին։

Դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարության ծրագրում շատ են տնտեսական շեշտադրումները։ Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների օրակարգում բաց էր նմանատիպ  գործարար առաքելության ժամանումը։

Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը՝ գյուղատնտեսությունից մինչև ճարտարագիտություն, նախարարին ուղղել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում իրենց բիզնես մտադրություններին։ 

Տիգրան Խաչատրյանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել այն ոլորտները, որոնք զգալի չիրացված ներուժ ունեն։ Նախարարը հանդիպման ավարտին նշել է, որ նախարարության և «Բիզնես Արմենիայի» աշխատակիցները ջանք չեն խնայի, որպեսզի գործարար առաքելությունը լինի չափազանց արդյունավետ և հասցեական՝ կազմակերպելով համապատասխան հանդիպումներ հայկական գործընկերների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]