1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խնկո-Ապոր գրադարանում մի քանի օր տոն կլինի. «Հեքիաթի դեսպանները» հյուր կգան մանուկներին

 Խնկո-Ապոր գրադարանում մի քանի օր տոն կլինի. «Հեքիաթի դեսպանները» հյուր կգան 
մանուկներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքն ավանդույթի համաձայն միտված է  գիրք- ընթերցող կապի ամրապնդմանը:

Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառքին ներկայացված են ՀՀ մի շարք հրատարակչությունների և գրատների  մանուկներին և պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները:  Ցուցահանդես վաճառքը նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150 ամյակին:  

Այսօր՝ գիրք նվիրելու օրը, փառատոնի շրջանակներում իրականացվում է «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում տոնավաճառի այցելուները սահմանված զեղչով գնված և մակագրված գիրքը կարող են նվիրաբերել հայ զինվորներին:

«Արդեն երրորդ տարին է, ինչ իրականացնում ենք այս  ակցիան: Եթե նախկինում տեղում էին գնում, հիմա գիտեն ակցիայի մասին, և շատերը նաև իրենց հետ են բերում: Գիրք նվիրելու օրվա խորհրդին համահունչ՝ երեկ մի դասարան գրքեր էր բերել Խնկո-Ապոր անվան ազգային գրադարան՝ որպես նվեր հայ զինվորներին: Այս տարի երեխաների և պատանիների հոսքն աննախադեպ է»,- «Արմենպրես» հետ զրույցում նշեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Գրադարանում ցուցահանդես-վաճառքին զուգահեռ իրականացվում են  տարբեր միջոցառումներ՝ շնորհանդեսներ, ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ: Ամեն օր տարբեր երկրների դեսպաններ հեքիաթներ են պատմում:

Փետրվարի 19-ին «Հեքիաթի դեսպաններ» գրադարանի հեղինակային ծրագրի շրջանակում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան երեխաների համար կարդաց ճապոներեն թարգմանությամբ Հովհ. Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթից մի հատված: Այնուհետև կարդաց ճապոներեն հեքիաթ համաժամանակյա թարգմանությամբ: Տարբեր դպրոցների՝ միջոցառմանը մասնակից երեխաները հնարավորություն ունեցան տալ դեսպանին իրենց հարցերը: Վերջում երեխաներին բաժանվեց «Բարև Ճապոնիա» դասագիրքը: Դեսպանը անկեղծանալով երեխաների հետ զրույցում նշեց, որ սկսել է սովորել հայերեն:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը կարևորեց նմանատիպ միջոցառումները, քանի որ երեխաները մեր ապագան են, և նրանց կրթելու գործընթացը չափազանց կարևոր է: Հույս հայտնեց, որ կրկին հնարավորություն կունենա մասնակցելու նմանատիպ միջոցառումների:

«Հեքիաթի դեսպաններ» խորագրով միջոցառմանը օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին ներկայացնում են համաշխարհային և ազգային հեքիաթներ:

«Հեքիաթի միջոցով սովորեցի, որ  եթե ինչ-որ մեկը ընկել է կամ վնասվել,  պետք չէ անցնել, անտեսել և գնալ, այլ պետք է օգնել»,- ասում է «Հայ կրթություն»  կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի աշակերտուհի Սոֆի Քարամյանը:

«Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես- վաճառքն   իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության, IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ: Այն բաց կլինի մինչ փետրվարի 21-ը:

Էլիզա Բալայան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]