Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչներին

Բնապահպանության նախարարը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է KfW գերմանական բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։

Կողմերը քննարկել են նաև կենսաբազմազանության և անտառային ոլորտի զարգացման համար KfW բանկի կողմից Հայաստանին  հատկացված 23.2 մլն եվրո  դրամաշնորհի մեկնարկային գործընթացները, ինչպես նաև արդեն իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» 8.25 մլն եվրո արժողությամբ ծրագիրը։ Վերջինիս շրջանակներում 2018 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել են մոտ մեկ միլիոն եվրո արժողությամբ աշխատանքներ՝ ուղղված անտառների վրա ճնշումների նվազեցմանը։

Նախարար Էրիկ Գրիգորյանը կարևորել է նախարարության նախաձեռնած բնապահպանական քաղաքականության համալիր բարեփոխման և ենթակառուցվածքների հզորացման միջոցառումների ուղղությամբ գերմանական գործընկերների հետ համագործակցությունը, ինչի համատեքստում դիտարկվել են ջրային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների կառավարմանը, փորձաքննության գործընթացի կատարելագործմանը և կարողությունների հզորացմանը վերաբերող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]