Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Պորոշենկոն ստորագրեց ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու կուրսը Սահմանադրության մեջ ամրագրող օրենքը


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել Է այն օրենքը, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ Է մտցնում Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման ուղեգծի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորոշենկոն օրենքի տակ ստորագրությունը դրել Է փետրվարի 19-ին Գերագույն ռադայի ամբիոնին՝ խորհրդարանի արտահերթ նիստում:

«Իմ ռազմավարական առաքելությունը տեսնում եմ այն բանում, որ երաշխավորեմ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման անդառնալիությունը: 2023 թվականից ոչ ուշ տալ Եվրամիության անդամակցման հայտ եւ ստանալ ՆԱՏՕ-ի անդամակցման գործողությունների պլան: Դա մեր ընդհանուր խնդիրն Է»,- ասել Է Պորոշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ