Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը Նոբելյան մրցանակի արժանի կլինի, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծվի. Ճապոնիայի ԱԳՆ

Թրամփը Նոբելյան մրցանակի արժանի կլինի, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծվի. Ճապոնիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արժանի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծման գործընթաց իրականացնի եւ ոչնչացնի բալիստիկ հրթիռները: Փետրվարի 19-ին այս կարծիքն Է հայտնել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Հյուսիսային Կորեան միջակազերծում իրականացնի, ինչպես նաեւ ազատվի բալիստիկ հրթիռներից, ապա նախագահ Թրամփն արժանի կլինի Նոբելյան մրցանակի»,- ասել Է նա:

Դրա հետ մեկետեղ Կոնոն արձանագրել Է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացն «առայժմ առաջ չի գնում»:

Փետրվարի 15-ին Թրամփը հայտնել Է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իրեն խաղաղության Նոբելյան մրցանակի Է առաջադրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]