1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՊԲՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը. բուհի գրադարանը համալրվեց 6000-ից ավելի մասնագիտական գրքերով

ԵՊԲՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը. բուհի գրադարանը համալրվեց 6000-ից ավելի 
մասնագիտական գրքերով

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի է գիրք նվիրելու տոնի է վերածվել: Երևանի պետական բժշկական համալսարանում փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանի առիթով իրականացվեց «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնությունը: ԵՊԲՀ շրջանավարտները, դասախոսները, անվանի բժիշկներն ու պրոֆեսորները, հետևելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կոչին՝ միանալ հարազատ բուհի գրադարանի համալրմանը, սիրով նվիրեցին վերջին տարիների հրատարակության իրենց մասնագիտական գրականությունը, ինչի արդյունքում մեկ օրվա ընթացքում հնարավոր եղավ գրադարանը համալրել 6000-ից ավելի գրքերով:

Միջոցառումը նշանավորվեց ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ ուսանողները ԵՊԲՀ գրադարանում վերանորոգեցին ու վերականգնեցին բազմաթիվ վնասված գրքերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բուհից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կարևորելով ուսանողների պատրաստակամությունը գրքերը վերականգնելու հարցում, հույս հայտնեց, որ դա կդառնա օրինակ և ուսանողները խնամքով կմոտենան գրքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]