1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները պարզել են, թե ինչպես կփոխվի ամառը հարյուրամյակի վերջին

Գիտնականները պարզել են, թե ինչպես կփոխվի ամառը հարյուրամյակի վերջին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ տաքացումը ոչ միայն ամառն ավելի շոգ կդարձնի հարյուրամյակի վերջին, այլեւ կավելացնի հուժկու ամպրոպների եւ բացարձակ անքամի եղանակով օրերի թիվը: Դա չափազանց բացասաբար կազդի Երկրի հյուսիսային կիսագնդի քաղաքների կյանքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել են գիտնականները PNAS հանդեսում:

«Ցիկլոնները բարեխառն լայնություններում օգնում են «խառնել» օդը եւ նվազեցնել դրա աղտոտվածության մակարդակը, եւ ամռան ժամանակ դրանց թուլացումը կվատթարացնի խոշոր քաղաքների կյանքի որակը: Բացի դրանից, մեզ սպասում են ավելի ավերիչ ամպրոպներ եւ տապի ավելի երկարատեւ եւ վտանգավոր ալիքներ»,- հայտարարել Է Չառլզ Գերթլերը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից (ԱՄՆ):

Գլոբալ տաքացման հետեւանքներից մեկը համարվում են այսպես կոչված «Էքստրեմալ եղանակային երեւույթները». անոմալ շոգի ժամանակաշրջանները ձմռանը կամ ցրտինն ամռանը, տապի ալիքները, շաբաթական տեղատարափ անձրեւները, երաշտները եւ «սխալ» եղանակի հետ կապված այլ ֆենոմենններ:

Նման երեւույթների հաճախությունն ապագայում սոսկ կաճի գլոբալ տաքացման հետագա զարգացման համեմատ, եւ դրանք կընդգրկեն ավելի ու ավելի մեծ տարածքներ: Դա, ինչպես ցույց են տալիս արեւմտյան կլիմայագետների հաշվարկները, կհանգեցնի մահացության կտրուկ ավելացման. տապի յուրաքանչյուր «ավելորդ» աստիճանը մահացած մարդկանց թիվը կավելացնի 5 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]