1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրողների միության անդամները գրքի տոնին նվիրված ֆլեշմոբ անցկացրեցին

Գրողների միության անդամները գրքի տոնին նվիրված ֆլեշմոբ անցկացրեցին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության հարևանությամբ՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով տեղի ունեցավ ֆլեշմոբ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության մշակութային բաժնի պատասխանատու Կարինե Մեսրոպյանն ասաց, որ միջոցառման մտահաղացումը միության անդամներինն էր: «Միջոցառման հիմնական նպատակը պարզելն էր, թե մարդիկ գիտե՞ն, արդյոք, օրվա խորհուրդը, գիտե՞ն Հովհաննես Թումանյանից որևէ տող: Ուրախալի է, որ անցորդներն արտասանում էին»,-ասաց նա:

Գրողների միության մոտ հավաքված գրողները անցորդներին իրենց մակագրությամբ գրքեր էին նվիրում և ոչ միայն իրենց ստեղծագործությունները:

Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: 

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ): Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) ծխական դպրոցում: 1883-1887-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ական թթ. կեսից: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ.։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]