Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանն արագացված զարգացման գոտի Է ստեղծում երկրի հարավում. South China Morning Post

Չինաստանն արագացված զարգացման գոտի Է ստեղծում երկրի հարավում. South China Morning Post

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի Պետխորհուրդը հրապարակել Է երկրի հարավում, Մարգարտե գետի դելտայում, արագացված տնտեսական եւ ինովացիոն զարգացման գոտի ստեղծելու պլանը: Խնդիր Է դրվում մինչեւ 2035 թվականը «Մեծ ծոցի» տարածաշրջանը, որը ներառում Է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի ինը քաղաք, դարձնել տեխնոլոգիաների, ինովացիաների եւ տնտեսական ակտիվության բարձրզարգացած կենտրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է South China Morning Post թերթը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, նախագիծն արտացոլում Է 11 քաղաքներ միջազգային նշանակության կարեւոր ինովացիոն կենտրոնում ինտեգրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հավակնությունները, կենտրոն, որը կարող Է մրցակցել ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտի եւ Տոկիոյի ծոցի տարածաշրջանի հետ: Փորձագետների գնահատումներով՝ մինչեւ 2035 թվականը «Մեծ ծոցի» տարածաշրջանի ՀՆԱ-ն ավելի քան կկրկնապատկվի եւ կհասնի 4,1 տրլն դոլարի, ինչը կգերազանցի Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի ցուցանիշը: 69 մլն բնակչությամբ 56 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածաշրջանը ամենազարգացածներից մեկն Է ՉԺՀ-ում եւ տալիս Է երկրի ՀՆԱ-ի 12 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]