Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրաքի բնակչուհու բոլոր յոթ նորածինները մահացել են. al-Sumaria

Իրաքի բնակչուհու բոլոր յոթ նորածինները մահացել են. al-Sumaria

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան al-Sumaria հեռուստաալիքը փետրվարի 19-ին հայտնել Է Իրաքի Դիյալայի նահանգի բնակչուհու բոլոր յոթ նորածինների մահվան մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Դիյալայի առողջապահության դեպարտամենտը հայտնել Էր, որ նահանգի 25 տարեկան կինը բնական ճանապարհով ունեցել Է յոթ երեխա՝ մի տղա եւ վեց աղջիկ: Դիյալայի նահանգի ալ- Բաթուլ հիվանդանոցի տնօրեն Ալի Շարիֆն այդ իրադարձությունն «աննախադեպ» Էր համարել Իրաքի համար:

Հաղորդվել Էր մոր եւ նորածինների լավ վիճակի մասին: «Մի քանի օր առաջ ալ-Բաթուլ հիվանդանոցում ծնված բոլոր յոթ երեխաները մահացել են»,-հեռուստաալիքին հայտնել Է Դիյալայի նահանգի բժշկական շրջանակների մի աղբյուր: Հեռուստաալիքը նորածինների մահվան պատճառների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն չի տալիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]