Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Վրաստանը 70 մլն դոլար կծախսի տարերային աղետները կանխելու վրա


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները գործարկում են 70 մլն դոլար ընդհանուր արժողությամբ յոթնամյա ծրագիր, որը կոչված Է երկրի բնակչությանը պաշտպանել կլիմայի փոփոխմամբ պայմանավորված բնական աղետներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թբիլիսիում ծրագրի շնորհանդեսին ներկա են եղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին, ՄԱԿ-ի ծրագրի ղեկավար Լուիզա Վինթոնը եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Պատրիկ Ֆրանցենը:

Ծրագրով նախատեսված Է Վրաստանի 11 խոշոր գետերի ավազաններում ստեղծել առաջիկա տարերային աղետների ծանուցման ժամանակակից համակարգ, որը կօգնի ապահովել 1,7 մլն մարդու անվտանգությունը: Փորձագետները պնդում են, որ եթե Վրաստանը միջոցներ չձեռնարկի կլիմայի փոփոխման կապակցությամբ, առաջիկա տասնամյակում վնասը կկազմի 12 միլիարդ դոլար: Անհետաձգելի գործողությունների արդյունքում այդ վնասը կկրճատվի գրեթե 90 տոկոսով: Նախագիծն իրագործվելու Է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) օժանդակությամբ, իսկ դրա անմիջական կատարողը լինելու Է շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը՝ կառավարական մյուս գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ: Նշվում Է, որ ծրագրի իրականացման համար 27 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Կանաչ կլիմայական հիմնադրամը (GCF), 5 մլն դոլար կտրամադրի Շվեյցարիայի կառավարությունը, իսկ Վրաստանի կառավարությունը կհատկացնի 38 մլն դոլար, հաղորդել Է Sputnik-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ