Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նախարարության առջև դրված խնդիրների իրականացման հարցում։

Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։

ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։ 

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը և մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։ Ընդգծվել է, որ նախորդ տարի արձանագրվել է ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։

Կողմերն անդրադարձել են նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությանը՝ կարևորելով չիրացված ներուժի արդյունավետ օգտագործումը։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ