1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՓՄՁ ԶԱԿ-ը Վանաձորում գործարկել է «Օրիոն» պլանետարիումը

ՓՄՁ ԶԱԿ-ը  Վանաձորում գործարկել է «Օրիոն» պլանետարիումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործարկվել է «Օրիոն» պլանետարիումը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄԶ ԶԱԿ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, շարժական պլանետարիումը փչովի սֆերիկ գմբեթ է, որի մեջ պրոյեկտորի և էկրանի միջոցով, հատուկ ծածկույթի օգնությամբ ուցադրվում են ֆիլմեր` եռաչափ էֆեկտով:

Պլանետարիումը հնարավորություն կընձեռի հանրամատչելի ձևով գիտելիքներ ստանալ աստղագիտության և բնական այլ գիտությունների նվաճումների, հայտնագործությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Այն կհամատեղի ժամանցն ու գիտելիքը և՛ վանաձորցիների, և՛ տարածաշրջանի զբոսաշրջիկների համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]