Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահանման լիցենզիաների վերականգնումից երկու շաբաթ անց իսրայելական Aeronautics Defense Systems ռազմարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ նոր պայմանագիր է ստորագրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Jerusalem Post-ը: Ընկերության հայտարարության համաձայն` 13 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով: Պայմանագրի շրջանակներում Aeronautics Defense Systems ընկերությունը ապահովելու է Ադրբեջանին վաճառված Orbiter 1K ռազմական ինքնաթիռների վերանորոգման աշխատանքը:

Orbiter 1K-ը անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության կողմից:

2017թ. օգոստոսին իսրայելական թերթերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Aeronautics ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ փորձարկել են հայկական դիրքերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել և տեղեկատվություն տարածվեց, որ պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության ղեկավարների արտահանման թույլտվությունները: 2019թ. փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ