Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում պոկվել Է ճոպանային կամուրջը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել

Չինաստանում պոկվել Է ճոպանային կամուրջը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է Չինաստանի Գուանդունի նահանգում ճոպանային կամրջի պոկվելու տեսագրությունը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: Զբոսաշրջիկներն անցնում Էին ճոպանային կամրջով, բայց ճանապարհի կեսին նրանիցից մեկն սկսել Է ցատկոտել եւ ճոճել կառուցվածքը: Կամուրջը չի դիմացել բեռնվածությանը եւ կտրվել Է: Այդ ժամանակ կամրջով գնացող զբոսաշրջիկներն ստիպված են եղել կառչել պարաններից: Չինաստանի զանգվածային լրատվամիջոցների հրապարակած տեսահոլովակում լսվում Է՝ ինչպես Է միջադեպը նկարահանող մարդը բացականչում, թե իր բախտն ինչպես բերեց, որ այդ պահին կամրջի վրա չԷր գտնվում: Չինաստանի ԶԼՄ-ների հաղորդումներով՝ կամուրջը, որը Յանդունի շրջանի Յանցզյան քաղաքի տեսարժան վայրերից մեկն Է, գտնվում Է ջրից երկուսուկես մետր բարձրության վրա: Քանի որ բոլոր վեց հոգին Էլ եղել են ապահովական գոտիներով, միջադեպն ավարտվել Է առանց վնասվածքների: Կամուրջն անորոշ ժամանակով փակված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]