Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իտալիայի նախկին վարչապետի ծնողները ձերբակալվել են խարդախության կասկածանքով

Իտալիայի նախկին վարչապետի ծնողները ձերբակալվել են խարդախության կասկածանքով
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին եւ Լաուրա Բովոլին, տնային կալանքի տակ են վերցվել խարդախության կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են զանգվածային լրատվամիջոցները:
Նրանց կասկածում են այն բանում, որ խարդախ ճանապարհով սնանկացրել են իրենց պատկանող ընկերությունները, օգտագործել կեղծ հաշիվներ:
Տնային կալանքը խափանման միջոց Է ընտրվել նրանց կողմից ապացույցների թաքուցումից կամ խեղաթյուրումից խուսափելու նպատակով: Կասկածյալների նկատմամբ հետաքննությունը շարունակվում Է:
«Ես շատ եմ հավատում արդարադատության իտալական համակարգին: Ուստի ցանկանում են շտապ ներկա լինել դատին»,- գրել Է Իտալիայի նախկին վարչապետը Facebook-ում:
Նրա խոսքով՝ փորձագետները հայտարարել են, որ «երբեք նման անհեթեթ ե անհամաչափ միջոց չեն տեսել»: Ռենցիի կարծիքով՝ իր ընտանիքի դեմ հարձակումները կապված են իր քաղաքական գործունեության հետ:
Մատեո Ռենցին Իտալիայի կառավարությունը գլխավորել Է 2014 թվականի փետրվարից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]