Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում


ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը:

Նշվում Է, որ ամերիկյան կողմի հրավերով ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն փետրվարի 21-22-ին այցով կգտնվի Վաշինգտոնում՝ մասնակցելու առեւտրական հարցերի շուրջ ամերիկա-չինական բանակցությունների յոթերորդ փուլին: Ամերիկյան կողմից բանակցորդները, ինչպես եւ առաջ, կլինեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը: Նաեւ նշվում Է, որ Լյու Հեն ԱՄՆ- Է ուղեւրորվում որպես ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հատուկ դեսպանորդ: Բարձր մակարդակով ամերիկա-չինական առեւտրական բանակցությունների նախորդ փուլը տեղի Է ունեցել փետրվարի 14-15-ին Պեկինում: Ինչպես բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտնել Է Սպիտակ տունը, «հանգամանալի եւ ինտենսիվ բանակցությունները բերել են առաջընթացի, բայց դեռեւս մեծ ծավալի աշխատանք կա անելու», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]