1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջո Բայդենին ուղղված ՀՀ նախագահի հարցը ամերիկյան մամուլի գլխագրերում է

Ջո Բայդենին ուղղված ՀՀ նախագահի հարցը ամերիկյան մամուլի գլխագրերում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի օրերին Մյունխենի անվտանգության  համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բավական հագեցած օրակարգով հանդիպումներ է ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա հանդիպել է տարբեր պաշտոնյաների, պետական եւ մասնավոր հատվածի գործիչների հետ:

Դրանց շարքում կարճատև հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու գործիչները  ժպիտով, ջերմորեն ողջունում միմյանց: 

Զրույցի ընթացքում գործիչները կատակել են միմյանց հետ, որից հետո ՀՀ նախագահը հարց է ուղղել Բայդենին, ինչը հայտնվել է ամերիկյան մամուլի գլխագրերում: «Դուք պատրաստվո՞ւմ եք առաջադրվել»,-հարցրել է Արմեն Սարգսյանը Բայդենին՝ նկատի ունենալով 2020 թվականին սպասվող ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Պատասխանը չի լսվել, քանի որ այն եղել է շշուկով: Զրույցից հետո Ջո Բայդենը Արմեն Սարգսյանին փոխանցել է իր այցեքարտը:

2018 թվականին Ջո Բայդենը նշել է, որ մտածում է 2020 թվականին առաջադրվելու մասին: Այդուհանդերձ, նա դեռ իր թեկնածությունը չի առաջադրել:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Հաջորդ տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածուների հարցը ամերիկյան հասարակական, քաղաքական քննարկումների առանցքում թեժ թեմա է: 

CNN-ի մեկնաբանն անդրադարձել է Սարգսյան-Բայդեն հանդիպմանը հետևյալ գլխագրով՝ «World Leader Puts Joe Biden on The Spot»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]