Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

«Հոնդան» պատրաստվում է փակել Սվինդոն քաղաքի ավտոմեքենաների գործարանը


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենաներ արտադրող «Հոնդա» ընկերությունը պատրաստվում է 2022թ-ին փակել Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքի  իր գործարանն, ինչի արդյունքում կկրճատվի 3500 աշխատատեղ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ճապոնական ընկերությունն անցյալ տարի Սվինդոնում արտադրել է 160 000 ավտոմեքենա, որոնց 90 տոկոսն արտահանվել են ԵՄ երկրներ: 

Ընկերությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն ասել է, որ Թերեզա Մեյը ոչ մի մեկնաբանություն չի անի մինչև լուրը պաշտոնական չհաստատվի:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ