1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասարակական կազմակերպության նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

Հասարակական կազմակերպության նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 
մլն դրամի հափշտակության մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը բարեգործության պատրվակով չարաշահել է տարբեր անձանց վստահությունը ու խաբեությամբ հափշտակել  շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ազգային անվտանգության ծառայությունից խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։ 

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն»։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]