Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 121 դեպք


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 121 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 38, մարմնական վնասվածք հասցնելու 25, խարդախության 12, թմրամիջոցի հայտնաբերման 11, ծեծի 6, սպանության սպառնալիքի 4, ապօրինի ծառահատման 3, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, կաշառակերության, ընտրական իրավունքի խախտման, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու ու հանցագործություն պարտակելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, բնակարանային գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ