Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շիրակի մարզում գրանցվել է բնակարանային գողության դեպքերի աճ

Շիրակի մարզում գրանցվել է բնակարանային գողության դեպքերի աճ

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզում 2018 թ-ին 26-ով նվազել է հանցագործությունների թիվը 2017-ի համեմատ: 2017-ին արձանագրված սպանության 4 դեպքի փոխարեն 2018-ին գրանցվել է մեկ դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ մարզում կտրուկ՝ 20-ով աճել են բնակարանային գողության դեպքերը՝ 71-ից դառնալով 91։ Գողության այս տեսակի 22 տոկոս աճը դատախազին մտահոգում է։

«Անձամբ գրություն եմ ուղարկել Շիրակի մարզպետին և առաջարկել եմ, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավար կազմի հետ քննարկեն և վեր հանեն թիրախ և ռիսկային գոտի հանդիսացող բնակավայրերը, որտեղ կատարվում են գողություններ և գործուն միջոցներ ձեռնարկեն նշված բնակավայրերում տեսախցիկներ տեղադրելու ուղղությամբ, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկեն բազմաբնակարանային շենքերի մուտքերին կոդավորվող դռներ տեղադրելու համար»,- ասաց Կարեն Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ գողություն կատարողները հիմնականում գիտեն գողոնի գտնվելու տեղը և հետքեր չեն թողնում: «Հիմնականում ունևոր մարդկանց են թիրախ դարձնում ու տեղեկացված են լինում գողոնի գտնվելու վայրի մասին։ Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքի վայրի իրերի զննությունը, իրեղեն ապացույց համարվող առարկաները հափշտակվել են կոնկրետ տեղից, նշված բնակարանում որևէ խառնաշփոթ իրավիճակ չկա:Եղել են դեպքեր, երբ տանտերերը հարսանիքի են գնացել, վերադարձել են տուն՝ տեսնելով, որ արժեքավոր իրերը թալանվել են»,- ասաց նա։ Բնակարանային գողություններ հիմնականում արձանագրվել են մարզի քաղաքային համայնքերում: Գյումրիում անչափ ռիսկային են դարձել «Անի» և «Մուշ» թաղամասերը։ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ գողությունների ձեռագիրը գրեթե նույնն է՝ հիմնականում մուտք են գործում բնակարանների մուտքի դռան փականները կամ պատուհանների փեղկերը կոտրելով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]