Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը կարող է դառնալ պետական ծրագրով դպրոցական սնունդը կազմակերպող առաջին երկիրը

Հայաստանը կարող է դառնալ պետական ծրագրով դպրոցական սնունդը կազմակերպող 
առաջին երկիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ ) Հայաստանի  գրասենյակի տնօրեն Ելենա  Միլոշևիչի և ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից է: Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ընդգրկվել է կառավարության նոր ծրագրում: Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է միայն մարզային դպրոցներում, քննարկվում է հետագա տարիներին ծրագիրն ընդլայնելու և մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս ընդգրկելու հարցը:

ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչն ու  ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի տնօրենն իրենց հերթին ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանի մարզային դպրոցներում ծրագրի իրագործմանը: Նրանք միաժամանակ շեշտել են, որ դպրոցական սննդի ծրագիրն իրագործվում է բարձր արդյունավետությամբ և  կարող է դրական օրինակ ծառայել  այլ երկրների համար: Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ դպրոցական սննդի կազմակերպումը պետական ծրագիր է և իրականացվում է համակարգված ենթակառուցվածքներով: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ծագրի իրագործումը ՊՀԾ-ից կառավարության հանձնառությանը փոխանցելու հարցերը:

ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների համար: Մյուս հինգ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]