Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան մուտք գործելու պահին բերման ենթարկված Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է

Հայաստան մուտք գործելու պահին բերման ենթարկված Թուրքիայի քաղաքացին 
ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Բագրատաշենի սահմանային անցակետից Հայաստան մուտք գործելու պահին  ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք  բերման ենթարկված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն ձերբակալվել է:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է , որ նա 2012 թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259 (գողացված ապրանքներով գործունեության ծավալում), 260 (առևտրային նպատակներով ապօրինի գործունեության ծավալում կամ որպես  հանցավոր  խմբի անդամ) և 53 հոդվածների ( մի քանի  գործողություններով կատարված մի քանի հանցագործություններ) մեղադրանքով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]