1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելցի ձախերի առաջնորդ Ցիպի Լիվնին հայտարարել Է քաղաքականությունից հեռանալու մասին

Իսրայելցի ձախերի առաջնորդ Ցիպի Լիվնին հայտարարել Է քաղաքականությունից հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ձախ կենտրոնամետ առաջնորդներից մեկը՝ Ցիպի Լիվնին, հայտարարել Է, որ հրաժարվում Է ապրիլյան ընտրություններին մասնակցելուց եւ ավարտում Է քաղաքական կարիերան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների երկար տարիների կազմակերպիչը, արտաքին գործերի եւ արդարադատության նախկին նախարարն իր որոշումը բացատրել Է նրանով, որ իր «Խա-Տնուա» կուսակցությունը Էլեկտորալ խոչընդոտը հաղթահարելու եւ ապագա գումարման Կնեսետում հայտնվելու իրական շանսեր չունի: «Խա-Տնուա»-ն չի մասնակցելու ընտրություններին… Մենք բավականաչափ քաղաքական ուժեր չունենք, որպեզի միայնակ իրականացնենք մեր տեսլականը: Ես ինձ չեմ ների, եթե կորսվեն նրանց ձայները, ովքեր մեզ հավատում են»,-ասել Է նա մամուլի ասուլսիում: «Խա-Տնուա»-ն գործում Էր Իսրայելի «Ավոդա» խոշորագույն ձախ կուսակցության հետ տանդեմով, սակայն վերջինս ղեկավարության փոխվելուց հետո հրաժարվեց Լիվնիի հետ դաշինքից: Հարցումները ցույց են տալիս, որ «Խա-Տնուա»-ն միայնակ ի վիճակի չԷ ապրիլի 9-ին հավաքել ձայների 3,25 տոկոսը՝ խորհրդարան անցնելու համար նվազագույն անհրաժեշտը: «Ես թողնում եմ քաղաքականությունը, բայց չեմ ցանականում, որ խաղաղության հույսը լքի Իսրայելին»,-ասել Է Լիվնին, որն անցյալում հնարավորություն Է ունեցել դառնալու երկրի պատմության մեջ երկրորդ կին վարչապետը Գոլդա Մեիրից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]