1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության մեջ խոշորագույն պառակտումն Է տեղի ունեցել 1981 թվականից ի վեր

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության մեջ խոշորագույն պառակտումն Է տեղի ունեցել 1981 թվականից ի վեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի միանգամից յոթ պատգամավորներ հայտարարել են, որ դուրս են գալիս Լեյբորիստական կուսակցությունից, քանի որ դժգոհ են նրա ղեկավարությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին հայտնել Է BBC-ն:

Ընդամենը լեյբորիստները 256 տեղ ունեն խորհրդարանում: Խորհրդարանի յոթ անդամների հեռանալը Լեյբորիստական կուսակցության ներսում խոշորագույն պառակտումն Է դարձել 1981 թվականից ի վեր, երբ կուսակցությունից դուրս եկավ չորս քաղաքական գործիչ, որոնք հետագայում ստեղծեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Լուսիանա Բերգերը՝ նրանցից մեկը, ովքեր որոշել են լքել կուսակցությունը, հայտարարել Է, որ Լեյբորիստական կուսակցությունը «ինստիտուցիոնալ կերպով հակասեմական» Է դարձել:

Խորհրդարանի եւս մեկ անդամ՝ Քրիս Լեսլին, հայտարարել Է, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբին դավաճանում Է Եվրոպային՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին թույլ տալով Brexit անցկացնել եւ հանդես չգալով նոր հանրաքվեի օգտին: Լեյբորիստական կուսակցությունը լքել ցանկացողների թվում Է նաեւ Չուքա Ումուննան, որը 2011-ից մինչեւ 2015 թվականը եղել Է բիզնեսի եւ ինովացիաների ստվերային նախարարը, Անջելինա Սմիթը, Մայք Գեյփսը (2005-ից մինչեւ 2010 թվականը եղել Է արտաքին գործերի կոմիտեի նախագահը), Գեւին Շուքերը եւ Էնն Քոֆին: Բերգերն ընդգծել Է, որ բոլոր յոթ պատգամավորները կմնան խորհրդարանում եւ այնտեղ կաշխատեն որպես «անկախ խումբ»: Քորբինն ինքը հայտարարել Է, որ վշտացած Է կուսակցության անդամների որոշումից, իսկ Լեյբորիստական կուսակցության քաղաքականությունը «միլիոնավորների Է ոգեւորել» վերջին ընտրություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]