Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանը կրկին հանրությանը ներկայացել Է բաց հագուստով

Քիմ Քարդաշյանը կրկին հանրությանը ներկայացել Է բաց հագուստով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը եկել Է բաց հագուստով: Միջոցառումից լուսանկարները հայտնվել են Perezhilton պորտալի Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արարողության համար, որը փետրվարի 17-ին կայացել Է Լոս-Անջելեսում, հեռուստաաստղն ընտրել Էր սեւ զգեստ՝ ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի 1998 թվականի գարնանային հավաքածուից: Երկրպագուներին ապշեցրել են զգեստի վերեւի մասի Էլեմենտները, որոնք հազիվ Էին ծածկում կուրծքը: «Քիմ Քարդաշյանը գեղեցիկ կուրծք ունի, եւ նա սիրում Է դրանով պարծենալ: Դրանում ոչ մի վատ բան չկա: Իմ միակ դժգոհությունն այն Է, որ չափազանց շատ Է կուրծքը քողարկող գործվածքը»,- նկարագրության մեջ կատակել են գրառման հեղինակները: «Նա այդ զգեստն հագել Էր, որպեսզի երկրպագուները բամբասելու թեմա ունենան: Եթե դու իսկապես գեղեցիկ ես, ապա քեզ հարկավոր չԷ մերկանալ դա ապացուցելու համար: Դա թող ննջարանի համար»,-հորդորել են օգտատերերը: «Էլի ու Էլի փորձում Է մեզ շփոթահար վիճակի մեջ գցել, բայց մենք նման բան արդեն շատ անգամ ենք տեսել: Դա այն ամենն Է, ինչ նա կարող Է առաջարկել որպես հայտնի, եւ դա Է այն, ինչի շնորհիվ նա հայտնի Է դարձել»,-քննադատել են մյուսները: Hollywood Beauty Awards-ը կինոյի, երաժշտության եւ հեռուստատեսության բնագավառում բյութի-ինդուստրիայի ազդեցիկ գործիչների, ինչպես նաեւ կարմիր ուղեգորգի համար հայտնիներին հագցնող ոճաբանների եւ բարձրաշխարհիկ միջոցառումները վավերագրող լուսանկարիչների պարգեւատրման արարողությունն Է: Մրցանակը հիմնվել Է ամերիկացի լրագրողուհի Միշել Էլիզաբեթի կողմից եւ ամեն տարի անցկացվում Է 2014 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]