Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի 
հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը լույս կընծայի հոբելյանական ներդիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներդիրում զետեղված կլինեն Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հոբելյանական հանձնաժողովի միջոցառումների, Դսեղում, Թբիլիսիում սպասվող ձեռնարկների մասին պատմող նյութեր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Եվա Մնացականյանի, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի գիտական հոդվածները՝ Թումանյանի թողած գրական-ստեղծագործական ժառանգության վերաբերյալ:

Ներդիրում ընդգրկված են հոդվածներ, որոնք պատմում են Թումանյանի հասարակական գործունեության և քաղաքական հետապնդման մասին, անդրադարձ է կատարվել Երևանի Թումանյանի թանգարանում պահվող հետաքրքրական իրերին:

Թումանյանի թողած հարուստ ժառանգության մասին է խոսել Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Անդրադարձ կա Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ջանքերով փրկված ու հայությանը վերադարձված Թբիլիսիի տան ձեռքբերման պատմությանը, ինչպես նաև Անանյանի ջանքերով Հայաստանում մշակութային տոնի վերածված Գիրք նվիրելու օրվան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]