Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բանանցը» վերջին մարզումն է անցկացրել Անթալիայում  

«Բանանցը» վերջին մարզումն է անցկացրել Անթալիայում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի  «Բանանց» ֆուտբոլային ակումբն ավարտում է ուսումնամարզական հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին օրը թիմը մարզում անցկացրեց ծովափին: Մարզման ավարտին թիմը բաժանվեց 4 խմբի, որոնք մրցեցին միմյանց դեմ թենիսբոլում: Հաղթող թիմում խաղում էին Արամ Բարեղամյանը, Հակոբ Հակոբյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Բորիսլավ Յովանովիչը և Ալեքսանդր Գլիսիչը: Նրանց հաջողվեց շրջանցել բոլոր մրցակիցներին:

Փետրվարի 18-ի երեկոյան թիմը կվերադառնա Երևան: Մինչև մրցաշրջանի մեկնարկը նախատեսված են ևս մի քանի ընկերական հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]