Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում  

Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացվել է աղջիկների 3x3 ֆուտբոլային փառատոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց  ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում անցկացվեց 3x3 ֆուտբոլային փառատոն՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ: Իրենց կազմերում ունենալով 3-ական ֆուտբոլիստուհի՝ թիմերը պետք է մրցեին խաղահրապարակի փոքր, սահմանափակ հատվածում՝ փորձելով հնարավորինս շատ գրավել միմյանց դարպասները: 

Փառատոնին մասնակցեցին 10 թիմեր 3 տարիքային խմբերում. 12-14 տարեկանների խմբում՝ Անի-1, Անի-2, Բանանց-1, 15-17-ում՝ Անի-3, Շենիկ, Բանանց-2, 18 և բարձր տարիքային խմբում՝ Թվիր Լիգ, Բանանց-մարզիչներ, ԳՈԼԶ-Գորիս, Դիլիջանի միջազգային դպրոց։ Երեք տարիքային խմբերում էլ հաղթող ճանաչվեցին «Բանանցի» ներկայացուցիչները, որոնք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց  ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով և հուշանվերներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am