Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Business Insider-ը նշել Է աշխարհի լավագույն սմարթֆոնները

Business Insider-ը նշել Է աշխարհի լավագույն սմարթֆոնները

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Business Insider հրատարակությունը նշել Է աշխարհի լավագույն սմարթֆոնները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին հորիզոնականում անսպասելիորեն տեղավորվել Է OnePlus 6T-ը: Սմարթֆոնը չունի բարձր մակարդակի ջրապաշտպանության կամ անլար լիցքավորման հնարավորություններ: Բայց այն նրբագեղ տեսք ունի, լավ Է նկարահանում, արագ Է աշխատում եւ արագ լիցքավորվում եւ ընդսմին արժե ընդամենը 550 դոլար: Երկրորդ տեղն զբաղեցրել Է iPhone XR-ը: Դրանով օգտատերը նույն փորձառությունն Է ստանում, ինչ եւ XS-ով՝ ընդ որում վճարելով 250 դոլարով ավելի պակաս: Երրորդ տեղը բաժին Է հասել Google Pixel 3 and Pixel 3 XL-ին, հրատարակության կարծիքով, շարժական շուկայում լավագույն խցիկի եւ մաքուր Android-ի համար:

Այնուհետեւ, համապատասխանաբար, տեղավորվել են Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը եւ iPhone XS Max-ը, LG V40-ը, iPhone Xղը, Samsung Galaxy S9 Plus-ը, iPhone 8 Plus-ը, Samsung Galaxy S9-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone 8-ը, LG G7-ը, Razer Phone 2-ը, HTC U12+-ը, Galaxy S8-ը եւ S8 Plus-ը, iPhone 7 Plus-ը, Moto G6-ը, Moto Z3-ը եւ BlackBerry Key2-ը: Ավելի վաղ Լայֆը նշել Է Android-ով աշխատող յոթ ֆլագմաններ, որոնք կարող են այս գարնանը մրցակցություն կազմել Galaxy S10 շարքին: Samsung սմարթֆոնները ներկայացվելու են արդեն փետրվարի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]