Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի կառավարությունն առաջարկել Է պետծառայության չվերցնել բանակում չծառայած տղամարդկանց

Վրաստանի կառավարությունն առաջարկել Է պետծառայության չվերցնել բանակում չծառայած տղամարդկանց

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը պատրաստել Է օրինագիծ այն տղամարդկանց պետական ծառայության ընդունելու արգելքի մասին, որոնք պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն չեն անցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրինագծին կից գրության մեջ ասված Է, որ սույն նախաձեռնությունը նպատակամիտված Է «զորակոչի եւ զորահավաքի կատարելագործմանը»:

Իր կողմից Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը լրագրողներին հայտարարել Է, որ այդ օրենքի ընդունումը չի բարձրացնի վրացական բանակի մարտունակությունը:

«Դա շատ վատ գաղափար Է, քանի որ Վրաստանում այդ պատճառով կաճի գործազրկությունը: Եթե խորհրդարանը հաստատի օրինագիծը, այդ փոփոխությունները ոչ մի կերպ չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, բայց մեծ վնաս կհասցվի պետական ինստիտուտներին»,- ասել Է Շաշկինը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]