Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միհրան Աղբաբյանի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Խորապես վշտացած եմ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ:

Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր, ով մշտապես հայրենիքի հետ էր իր գործունեությամբ:

Լինելով ճարտարագիտական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության բնագավառում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, նա Սպիտակի երկրաշարժից հետո անմիջապես այցելեց Հայաստան և մասնագիտական աջակցություն ցուցաբերեց հայրենի մասնագետներին:

 1991 թ. նրա և մի խումբ նվիրյալ մասնագետների նախաձեռնությամբ ստեղծվեց ներկայումս տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որը Միհրան Աղբաբյանը ղեկավարեց մինչև 1997 թվականը, այնուհետև դառնալով նրա պատվավոր նախագահը:

 Քաջ գիտակցելով, որ Հայաստանի ապագայի բանալին լինելու է կրթությունը, Միհրան Աղբաբյանն իր գործունեությամբ մեծագույն նպաստ բերեց մեր երկրում այն զարգացնելու ուղղությամբ։
Անկեղծորեն ցավակցում եմ Միհրան Աղբաբյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]