Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Վաշինգտոնի համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց անող հայ երիտասարդներին

Մեծ Վաշինգտոնի համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց 
ցույց անող հայ երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Վաշինգտոն համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում 1988-1992 թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում ոճրագործությունների զոհ դարձած հայերի հարցով արդարություն պահանջող Հայաստանի երիտասարդների ֆեդերացիայի անդամների բողոքի ակցիային: Նրանք հայտարարել են ազատ և անկախ Արցախի Հանրապետությանն իրենց աջակցության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:

«Մենք միանում ենք ողջ աշխարհում բնակվող հայկական համայնքներին` մատնանշելով Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում հայերի մասսայական սպանությունների փաստը, և սատարելով ազատ Արցախի Հանրապետության ժողովրդին ու խաղաղության հաստատմանն ուղղված նրա մղումները: Մեր ակցիան հանդիսանում է Կոնգրեսում, նահանգների մայրաքաղաքներում և տեղական համայնքներում իրականացվող քաղաքական ակցիայի շարունակությունը, որը նպատակ ունի խորացնել ԱՄՆ-ի ու Արցախի կապերը և ապահովել Հանրապետության երկարատև անվտանգությունը»,- ասել է համայնքի ներկայացուցիչ Գալին Թանաշյանը:

Այս տարի լրանում է նաև 2004թ. փետրվարի 19-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում քնած ժամանակ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից կացնով գլխատված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am