Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ի նախագահը նշել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայման պայմանը

ԵԱՀԿ-ի նախագահը նշել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայման պայմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վերանայման անհրաժեշտ պայմանը Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում, որը նա տվել Է փետրվարի 19-ին Մոսկվա իր այցի նախօրյակին:

«Պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ եւ դրանք կապակցելով Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարման հետ, ԵՄ-ն հակազդել Է Ղրիմի բռնակցմանը եւ ՈՒկրաինայի հարավ-արեւելքի իրադրության ապակայունացմանը: ԵՄ-ի պատժամիջոցների նպատակը իրադրության կարգավորումն Է»,-ասել Է Լայչեկը: «Ցավոք, առկա հանգամանքները դեռեւս այն բանի հիմքեր չեն տալիս, որ ԵՄ-ում մտածեն պատժամիջոցների քաղաքականության վերագնահատման մասին: Սլովակիան, վերը ասվածի հաշվառմամբ, համաձայնել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման կոնսենսուսին: Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումը անհրաժեշտ պայմանն Է ԵՄ-ի պատժամիջոցների վերանայման համար»,-ընդգծել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]