Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը Կա-32 առաջին բազմանպատակային ուղղաթիռն է տրամադրել Թուրքիային

Ռուսաստանը Կա-32 առաջին բազմանպատակային ուղղաթիռն է տրամադրել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Կա-32 առաջին բազմանպատակային ուղղաթիռն Է տրամադրել Թուրքիային՝ երեք մեքենայի մատակարարման վերաբերյալ պարտավորագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:

«Այժմ մենք ուղղաթիռներ ենք հանձնում Թուրքիային, երեք մեքենայից մեկն արդեն այնտեղ Է: Մարտի վերջին՝ տարվա երկրորդ եռամսյակում, պլանավորում ենք շարունակել բանակցությունները մատակարարումների ընդլայնման շուրջ»,-ասել Է նա IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ընթացքում:

Ավելի վաղ Բոգինսկին լրագրողներին հայտարարել Էր, որ Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են Կա-32 ուղղաթիռների մատակարարման ընդլայնումը. Անկարան կարող Է ձեռք բերել եւս հինգ նման մեքենա: «Ռուսաստանի ուղղաթիռների» ղեկավարը նաեւ նշել Է, որ թուրքական կողմը շահագրգռված Է հայրենական «Անսատ» բազմանպատակային ուղղաթիռների գնմամբ:

Կա-32А11ՎՍ միջին բազմանպատակային ուղղաթիռը՝ կրող պտուտակների համառանցք սխեմայով, նախատեսված Է հատուկ որոնողափրկարարական աշխատանքների կատարման, ինչպես նաեւ պարեկման եւ հատուկ գործողությունների աջակցման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]