Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կընդունի առաջիկա շաբաթներին. Մոգերինի

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կընդունի առաջիկա շաբաթներին. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Կերչի նեղուցի իրադարձությունների համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ միաձայն որոշում կընդունի առաջիկա շաբաթներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով Բրյուսել, որտեղ նա մասնակցելու Է Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:

«Առաջիկա շաբաթներին ԵՄ-ն Կերչի նեղուցի իրադարձությունների համար միաձայն որոշում կընդունի նոր պատժամիջոցների վերաբերյալ»,-հայտարարել Է նա: Եվրոպական աղբյուրների տվյալներով, խոսքը ԵՄ-ի սեւ ցուցակում ութ մարդու մտցնելու մասին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]